Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ԱՄՆ-ն 2-րդական սանկցիաներ կկիրառի Իրանի հետ համագործակցող երկրների նկատմամբ

ԱՄՆ-ն 2-րդական սանկցիաներ կկիրառի Իրանի հետ համագործակցող երկրների նկատմամբ
05.11.2018 | 18:32

Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների վերականգնման 2-րդ փաթեթն է մտել ուժի մեջ: Այդ մասին տեղեկանում են ռուսական լրատվամիջոցները՝ իրենց հերթին հղում անելով տեղական լրատվականներին:
Նշվում է, որ պատժամիջոցներով սահմանվում է, որ ԱՄՆ-ն մտադիր է երկրորդական սանկցիաներ կիրառել այն երկրների նկատմամբ, որոնք կհամագործակցեն պաշտոնական Թեհրանի հետ:


«Իրանի դեմ պատժամիջոցների փաթեթը հիմնականում թիրախավորում է Իրանի էներգետիկ և ֆինանսական ոլորտները: Չնայած Թրամփի վճռական տրամադրվածությանը՝ ոչ բոլոր երկրներն են պատրաստ սահմանափակել իրանական նավթի ներմուծումը: Եվ ԱՄՆ-ն որոշել է ժամանակավորապես էմբարգո չկիրառել 8 երկրի՝ Ճապոնիայի, Թուրքիայի, Իրաքի, Հնդկաստանի նկատմամբ»,- գրում է աղբյուրը՝ ավելացնելով, որ Իրանի հարցում բավական ծայրահեղ տրամադրված Թրամփի վարչակազմի հետ, այնուամենայնիվ, հնարավոր է բանակցել և հասնել կոմպրոմիսի:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1898

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ